![]()
Ընդդիմադիր ակտիվիստների կազմակերպած առաջնագծում է նաև ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը:
Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ առաջին օրվանից մասնակցում է ակցիաներին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրների քայլերը օրինական են:
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աչքի էր ընկնում ցուցարարների նկատմամբ ամենակոշտ և բռնի վարքագիծը դրսևորելով, անձը վիրավորող արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով:
Հիշեցնենք նաև, որ հեղափոխության իրադարձությունների ժամանակ, երբ բերման էր ենթարկվել Սասուն Միքայելյանը, ոստիկանական մեքենայի աստճանին կանգնած ջուր խմելիս էր եղել, նրան էր մոտեցել այդ ժամանակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և ասել՝ «Մարտի 1 ենք սարքելու»: Երանոսյանը ձեռքով հրել էր Սասուն Միքայելյանին, ինչից հետո վերջինս իր ձեռքի ջրով լի շշով հարվածել էր Երանոսյանին:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()