![]()
«Իշխանափոխության հիմքում պետք է լինի գաղափարը, ոչ թե փողը, իսկ ընդդիմությունն այն չունի».,այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմությունը խորհրդանշական 4 վայրերից քայլերթ է իրականացնելու դեպի Երևան։
Երեկվանից էլ նրանք ակցիաներ են իրականացնում քաղաքի տարբեր հատվածներում: Վերջիններս փակել էին Կոմիտաս պողոտայի մի հատվածը, Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքը, փորձել էին մոտենալ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակին:
![]()