Նախկին պատգամավորը սուտ լուր է տարածում ու վիրավորում ՀՀ քաղաքացիներին

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն ակնհայտ չի տիրապետում մեդիագրագիտության տարրական նորմերին, միտումնավոր մոլորեցնում է քաղաքացիներին՝ տարածելով Ադրբեջանում 2016 թվականին տեղի ունեցած հանրահավաքը և դա ներկայացնելով որպես 2022 թվականի ապրիլի 25-ի տեսանյութ։

Սոցիալական ցանցերում երեկվանից տարածվում է յութուբյան Tabriz Azerbaijan ալիքում տեղադրված ցույցի տեսանյութ՝ «Զանգեզուրը Ադրբեջան է, Բաքվում հանրահավաք է անցկացվում, ողջ ժողովուրդը կողմ է Զանգեզուրին» կարգախոսով։

Տեսանյութը տվյալ ալիքում վերբեռնվել է ապրիլի 25-ին և տպավորություն է, թե այն տեղի ունեցել նույն օրը։

Մինչդեռ տվյալ տեսանյութը հրապարակել էր ադրբեջանական Meydan TV-ն, այն 2016 թվականի է՝ Ապրիլյան պատերազմից հետո, ի աջակցություն առաջնագծում գտնվող ադրբեջանցի զինվորների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ