Արամ Ա-ն լիբանանահայերի հետ երգում է «Հայե՛ր, միացե’ք» երգը

Ապրիլի 24-ին Բեյրությում տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-ամյակին։

Համերգի ժամանակ կաթողիկոս Արամ Առաջինը երգչախմբի և դահլիճի հետ միասին երգել է «Հայե՛ր, միացե’ք» :

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Հայաստանում, Արցախում ջահերով երթեր ընթացան:

Նախորդ տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին` առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ, նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ