Էրդողանը սպառնացել է Կարո Փայլանին և անվանել «դավաճան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ ակնարկելով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայպատգամավոր Կարո Փայլանին, վերջինիս անվանել է դավшճան ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար:

Էրդողանի խոսքերով, Թուրքիան այդ օրինագիծը ընդունում է, որպես «դավաճանություն»: Նա հույս է հայտնել, որ Փայլանի նկատմամբ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն: Թուրքիայի նախագահի կարծիքով Փայլանը տեղ չունի Թուրքիայի խորհրդարանում:

Ավելի վաղ Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ էր ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ