Վարչապետի որոշմամբ փոխնախարար է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Արզումանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Արզումանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»:

Հիշեցնենք, 2018 թվականին նա նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ