«Այսպիսով` էժան բեմադրությունը հասավ իր դրամատիկ, բայց շատ կանխատեսելի ավարտին. Finita la comedia»․Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմությունը խաղաց իր ձեռքին մնացած միակ խաղաքարտով. «սկսեց խոստացած գործողությունները»։

Սա հույսն էր, որ Ժողովուրդը կմիանա, սակայն այս պահի դրությամբ ցույցերին մասնակցում է մինչև 1500 քաղաքացի։

Սա նշանակում է միայն մեկ բան` ընդդիմություն կոչված ռևանշիստների խունտան այս րոպեներին «կնքում է իր վախճանը»։

Այլևս չկա օրակարգ, չկան խոստացված 200 հազար քաղաքացիները, չկա ոչինչ, միայն տաքսու գումարով ցույց անողները…

Սերժառոբական փուչիկը պայթեց։
Հիմա, ենթադրում եմ, որ ընդդիմությունը գնալու է սադրանքի, որպեսզի ոստիկանությունը ուժ կիրառի, իսկ ռևանշիստները ունենան արդարացում, թե բա «իշխանությունը ուժով մեզ ցրեց, մենք մեղավոր չենք։»

Այսպիսով` էժան բեմադրությունը հասավ իր դրամատիկ, բայց շատ կանխատեսելի ավարտին։

Finita la comedia

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ