Ընդդիմադիրները փորձեցին մոտենալ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակին. ոստիկանությունը թույլ չտվեց

Ինչպես արդեն հայտնել ենք ընդդիմությունն անկանոն բողոքի ակցիաներ է իրականացնում մայրաքաղաք Երևանում:

Այս պահին ընդդիմության ակտիվիտները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գլխավորությամբ գտնվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ -Նովա փողոցի վրա գտնվող կենտրոնական գրասենյակի հարևանությամբ:

Ակտիվիտները հորհորդում են կարգը պահող ոստիկաններին միանալ իրենց և բղավում տարբեր կարգախոսներ:

Ոստիկանները թույլ չտվեցին ակտիվիտներին մոտենալ ՔՊ գրասենյակին, ինչից հետո վերջիններս որոշեցին գնալ Կենտրոն վարչական տարածքի ոստիկանություն, քանի որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ընդդիմության մասնակիցների մի մասը քայլերթով սկսել է Երևան գալ Իջևանից, իսկ մասն էլ ցերեկը ակցիա էր իրականացնում Կոմիտասի պողոտայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ