Զոհված զինծառայողների մայրերի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ծանր վիրավորանքի հոդվածով

Անձին ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել մի խումբ զոհված զինծառայողների մայրերի կողմից ոստիկանությունում ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։

Այս մասին Civic.am-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ու հավելեց, որ ՔՕ 137․1-րդ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է։

Հիշեցնենք, որ կանանց միամսյակի առիթով՝ մարտի 26-ին, երբ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով զոհված զինծառայողների մայրերն ու հարազատներն այցելել էին կառավարական առանձնատուն՝ նրանց դեմ սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ էին տարածվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ