![]()
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրեն անձնական բժիշկ պետք չէ և երբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը մտնի խորհրդարան, ինքը կառաջարկի հրաժարվել անձնական բժիշկ ունենալու երաշխիքներից:
«Ինձ անձնական բժիշկ պետք չի, երբ օրենքը գա, առաջարկելու եմ, որ այն ԱԺ հաջորդ նախագահի պարագայում գործածվի: Հասկանում եմ՝ բոլոր օրենսդրական նախաձեռնություններում իմ անունն առանձնացնելու և դրա շուրջ աղմուկ սարքելու ցանկությունը:
Դրանց ես անտարբեր եմ վերաբերում:
Այլևս աշխատելու եմ էդ մանր թեմաների՝ մեքենաների, անձնական բժիշկ ունենալու և այլնի մասին հարցերին չպատասխանել», -Ազգային ժողովի դիմաց ցուցարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Սիմոնյանը։
![]()