![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս հայտնի լրագրողներից մեկի սպանությունը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման գործունեությունը կանխելու մասին։
«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայության մարմինների կողմից կանխվել է ահաբեկչական խմբի գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի հարձակումը և սպանությունը»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը։
Նա սարսափ է անվանել ռուս լրագրողների սպանությունների նախապատրաստումը։ Նրա հայտարարությունից հետո Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ ծրագրվել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։
![]()