![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմտյան երկրներին չի հաջողվում պառակտել ռուսական հասարակությունը և քանդել երկիրը ներսից։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ռուսական հասարակությունը համերաշխություն է ցուցաբերում, ինչպես երբեք։
«Մեր հասարակությունը ցուցաբերում է հասունություն, համախմբվածություն, աջակցում է մեր զինված ուժերին, աջակցում է մեր ջանքերին, որոնք ուղղված են հենց Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովմանը և Դոնբասում բնակվող քաղաքացիների աջակցությանը»,- նշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
![]()