Հայոց ցեղասպանության մասին թուրք պատգամավորի հայտարարությունը սկանդալ է դարձել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Թվիթերում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ – «Էրմենիհաբեր»:

Թուրք պատգամավորը մասնավորապես գրել է․

«107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբшկшլվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բ-ռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չшրիքի սկիզբն է»։

Գրառմանը կից թուրք քաղաքական գործիչը տարածել է երկու լուսանկար․ Առաջինում՝ Հայոց ցեղապսանության զnհ մտավորականներն են, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։

Թուրք ընդդիմադիր պատգամավորի այս գրառումը բացասական արձագանք է գտել Թվիթերի թուրք օգտատերերի շրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ