![]()
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ երկու երկրները սկսել են ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
Գոնչարն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն անցել է Ադրբեջանի և Հայաստանի հետ ազգային արժույթով հաշվարկների։ Այս միջոցը նվազեցնում է Արևմուտքի գործողություններից առաջացած ռիսկերը։
«Ըստ առկա փորձագիտական գնահատականների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրի շուրջ 30 տոկոսն իրականացվում է ռուբլով։ Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ինքնին ճարտարապետությունն ընդհանուր առմամբ այնքան էլ ենթակա չէ արտաքին բացասական գործոններին և արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին»,- պարզաբանել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանն արդեն սկսել է գազի դիմաց վճարել ռուբլով։ Նաև ակտիվորեն հետամուտ են լինում երկրի հետ «փոխգործակցության նոր խորշերի որոնումներին», հավելել է Գոնչարը։
Նա հիշեցրեց, որ այս հարցերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկել է ապրիլի 11-12-ը ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի, գյուղատնտեսության և թվային զարգացման նախարարության ղեկավարության հետ։ Դիվանագետը նշել է, որ բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
![]()