![]()
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ՝ ապրիլի 24-ին մասնակցել է Միացյալ Նահանգների հայ համայնքի կողմից կազմակերպված երթին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Սոցցանցերի իր էջերում լուսանկար հրապարակելով, Շիֆը գրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել հայ համայնքի ներկայացուցիչների հետ քայլերթին մասնակցելը՝ ի հիշատակ ցեղասպանության 107-րդ տարելիցի:
«Ես միշտ հպարտանալու եմ, որ ուս ուսի շարունակում եմ պայքարը հայ համայնքի հետ՝ արդարության, ազատագրման և ճշմարտության պայքարում»:
![]()
![]()