![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ։
«Հղում եմ ամենաջերմ և սրտագին շնորհավորանքները Էմանուել Մակրոնին՝ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման ու Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանն իր թվիթերում։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում վստահորեն հաղթել է իր մրցակից Մարին Լը Պենին և կշարունակի գլխավորել ԵՄ երկրորդ ամենամեծ երկիրը ևս հինգ տարի։
J’adresse mes plus vives et chaleureuses félicitations à @EmmanuelMacron pour sa réélection et lui souhaite le meilleur pour les 5 prochaines années pour la prospérité du peuple ami français et pour le rayonnement de la France.
![]()