Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերընտրվեց

Էմանուել Մակրոնն առաջատարն է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա հավաքել է ձայների 55-58 տոկոսը: Այս մասին գրում է բելգիական LN24 հեռուստաալիքը: Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 տոկոս: Հեռուստաալիքը վկայակոչում է հասարակական կարծիքի ուսումնասիրման չորս հեղինակավոր կենտրոնների հարցման տվյալները ֆրանսիացիների շրջանում, որոնք քվեարկել են մինչև տեղական ժամանակով ժամը 17:00-ն (Երևանի ժամանակով ժամը 19:00-ն):

Ֆրանսիայում մինչև քվեարկության ավարտն արգելվում է հրապարակել քվեարկության որևէ նախնական տվյալ կամ հարցումների արդյունքներ:

Սակայն այդ սահմանափակումը չի տարածվում այլ երկրների լրատվամիջոցների վրա։ Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը կարող է մասնակցել մոտ 49 մլն քաղաքացի։ Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել է 12 թեկնածու։ Երկրորդ փուլ են անցել Մակրոնն ու Լը Պենը։

Առաջին փուլում գործող նախագահը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորման»առաջնորդը՝ 23,15 տոկոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ