Ընդդիմադիր ելուզակները հպարտանում են, որ ծեծել են բլոգերին և սպառնում են դա անել նորից

Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության մոտից ուղիղ եթեր է մտել ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, նախկին «կավենշչիկ» Արմեն Գրիգորյանը և հեռուստահաղորդավար, դերասան Հրանտ Թոխատյանը, որոնք տեղեկացրել են, որ եկել են աջակցելու ոմն Գրիգոր Հարությունյանի, որը քաղաքում քայլելիս տեսել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին և հարվածել նրան։ Արմեն Գրիգորյանը և Արագած Ախոյանը առանձնահատուկ եռանդով արդարացնում են նշյալ անձնավորության արարքը և սպառնում են, որ դա կկրկնեն, սպառնալուց բացի նրանք նաև վիրավորական արտահայտություններ են հնչեցնում Ռոման Բաղդասարյանի մասին։

Արմեն Գրիգորյանը ներկայացնելով միջադեպը ասաց․

«Ու Գրիգը որ իրան տեսել ա, նորմալ հայ տղեն ինչ ա անում, իջելա բերնին, ոստիկաններն էլ բռնել, բերել են։ Ավաղ, մինչև հիմա չենք կարում հասկանալ, նենց լավ կպելա բերնին, թե նենց թեթև ա, էդ ա հիմա հարցը»։

Արագած Ախոյանն էլ՝ միանալով Գրիգորյանի խուլիգանական և սադրիչ պահվածքին՝ ասաց․

«Հիմա կսպասենք, որ եթե լավ չի կպել, իսկապես կպցնենք։

Իսկապես հանճարեղ գործ է արված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ