![]()
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ծիծեռնակաբերդը ոչ միայն հուշահամալիր է,այլ թուրքական յաթաղանից նահատակված,անհետ կորած ու գերեզման չունեցող մեր հայրենակիցների հավաքական սիմվոլիկ հուշարձան-շիրմաքարն է։
Նրա մոտ խոնարհվում են։
Նրա մոտ աղոթում են։
Ձեզանից ոչ մեկը իր հարազատի շիրիմին ծափով-ծիծաղով չի այցելում։
Ձեզանից ոչ մեկը իր հարազատի շիրիմի մոտ միտինգ չի անում։
Կարող է ես սխալվում եմ,որովհետև և ծափ եք տալիս, և միտինգ անում, և ծիծաղում։
Էդ ուրիշ բան,երբ Ցեղասպանության զոհերին դուք հարազատ չեք համարում։
Նույնն ուրիշների շիրիմների մոտ էլ անեիք, գլուխներդ կջարդեին։
Ժողովուրդը առայժմ համբերում է։
![]()