«Սա՞ այն մարդն է, որը գլխավորում է Հայաստանի հետ բանակցությունները»․ Սերժ Թանկյանին զայրացրել է Չավուշօղլուի ժեստը

Գրեմմի մրցանակակիր System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին զայրացրել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքը, ով Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջող ցուցարարներին պատասխանել է թուրքական ազգայնական «գորշ գայլերի» խորհրդանշական մատների նշանով։

Թանկյանն իր էջում հրապարակել է կատարվածի տեսանյութը՝ գրելով. «Եվ սա՞ է այն մարդը, ով գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։

Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը մնալու է ՆԱՏՕ-ի կազմում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ