Չավուշօղլուի ժեստի համար Ուրուգվայի ԱԳՆ-ը կանչել է Թուրքիայի դեսպանին

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ապրիլի 25-ին կանչել է Էստևեզի պալատ։ Տեղեկությունը հայտնում է elpais.com-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող ցուցարարներին:

Այսօր Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ