![]()
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին մեր գործընկեր Գևորգ Գորգիսյանը մի պահ շեղվել է երթից, որ ընտանիքով մոտենա իր հորեղբոր` Մովսես Գորգիսյանի գերեզմանին և ծաղիկներ դնի, ինչպես միշտ է անում: Այնուհետև միացել է երթին:
Հայրենիք և Արցախ փրկող փարիսեցիները, որոնք արդեն քիչ է մնում տեսախցիկներով մտնեն մեր տները և նկարեն, թե ինչ են անում լուսավորները, ահա այսպիսի գռեհիկ, մանիպուլյատիվ ու էժան գրառումներ են անում:
Արսեն Բաբայան, Գևորգ Գորգիսյանը քեզ ընկերոջ պես էր վերաբերվում, ի դեպ: Բայց դուք, իհարկե, ոչ մի սրբություն չունեք: Կարևորը` քո տերը լայքի քո գրառումը, դու էլ հրճվանք ապրես»:
![]()