![]()
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: Օրվա ընթացքում հուշահամալիր են այցելել նաև Երևանի ավագանու անդամներն ու քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Այսօր Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
![]()