«Հայաստանում կան քաղաքական ուժեր, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործում են համազգային սգի և համախմբման օրը» . Նարեկ Ղահրամանյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ցավով պետք է արձանագրեմ մեկ շատ տխուր և խորը հիասթափություն առաջացնող փաստ։

Հայաստանում կան քաղաքական ուժեր և անհատներ, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ միայն շարունակում են շահարկել Արցախյան հիմնահարցը, այլև փորձում են այդ նպատակներին հասնելու ճանապարհին օգտագործել համազգային սգի և համախմբման օր հանդիսացող ապրիլի 24-ը, ինչը, ըստ իս, խոսում է վերջիններիս բարոյական արժեքներից զուրկ լինելու մասին։

հ.գ. Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է

Սէմուել Ջոնսոն 1775թ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ