Հայտնի երաժիշտ Ալան Ուոլքերը Երեւանում է

Անգլիո-նորվեգացի երաժիշտ, դիջեյ Ալան Օլավ Ուոլքերը Երեւանում է։

Երաժիշտն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Կասկադից, իսկ հայաստանյան նրա էջում տեսանյութ է տեղադրված, որում երաժիշտն ասում է, որ հանգստանում է Հայաստանում։

Նշենք, որ Ուոլքերը հայտնի է դարձել 2015 թվականին՝ «Faded» սինգլի թողարկումից հետո, որը մի քանի երկրներում պլատինե կարգավիճակ ստացավ եւ YouTube-ում հավաքեց ավելի քան 3 միլիարդ դիտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ