Բոլոր քաղաքական ոչնչությունների, մանիպուլյացիաներ անողների և բոլոր անհասկացողների համար․ Խաչատուր Սուքիասյանը երբեք չի ասել, որ Արցախը պետք է հանձնել

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Բոլոր քաղաքական ոչնչությունների, մանիպուլյացիաներ անողների և բոլոր անհասկացողների համար՝ Խաչատուր Սուքիասյանը երբեք չի ասել, որ Արցախը պետք է հանձնել, ավելին Սուքիասյանն ասել է, որ Արցախը մենք բոլորս ենք, և պետք է շենացնենք այն։

Արցախը շահարկելով՝ Հայաստանից միլիարդներ գողացած, բանակը թալանած ու հարստացածները, Արցախը թուլացրածները, իրենց գրպանային մանիպուլյատորներին, իրենց անձնական օգտագործման ոչնչություններին, նետել են դաշտ։

Սրանք այնքան հեռու են գնացել, որ մեր սուրբ նահատակների ծնողներին են ապակողմնորոշել։ Սիրելի’ հայրենակիցներ, խնդրում եմ մի տրվեք սադրանքներին։ Պարզ է, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվում և դա շեղելու համար փորձում են այլ թիրախներ գտնել, որը չի ստացվելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ