![]()
Մերժված ՀՀ-ական Էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տվել, որտեղ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չեք կարող անտեսել, որ կան մարդիկ, ովքեր ասում են` եթե Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը պիտի հետ գան, թող Նիկոլը մնա, պատասխանել է, որ ասողները գլուխները պատով են տալիս, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թուրքին են հաղթել: Եթե կան մարդիկ, որ ասում են՝ Նիկոլն ավելի լավն է, քան նախկին նախագահները, ուրեմն արժանի չեն․․․․ Թող գնան ինքնակազմակերպվեն։
Թե ինչի՞ն արժանի չեն, Շարմազոնովը չի շարունակել, բայց կռահելը դժվար չէ: Սակայն հարցը սա չէ, հարցն այն է, որ Շարմազանովը սրանով լավագույնս արտահայտել է իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, և ոչ միայն այս ժամանակաշրջանում, այլ իրենց տարիների կառավարման:
«Ժողովուրդը գլուխը պատով է տվել, թե պետք է որոշի ով պիտի լինի իր ղեկավարը, ժողովուրդը գլուխը պատով է տվել, թե մտածում է, որ իրավունքներ կամ պահանջներ կարող է ունենալ, ժողովուրդը գլուխը պատով է տվել, թե կարող է հակադարձել, անհամաձայնություններ ունենալ, և այսպես շարունակ»:
Գուցե Շարմազոնովը չի էլ պատկերացրել, թե որքան խորքային նրբերանգներ կան իր այդ խոսքում, քանի որ դա է եղել և կա իրենց վերաբերմունքը այն ժողովրդի հանդեպ, որին տարիներ շարունակ վերաբերվել են գլուխը պատով տվողի պես: Բայց ժողովուրդը հո լավ գիտի, թե ինչ պատեր տվեցին իր գլխին: Շարմազոնվն էլ լավ կանի ականջին օղ անի, որ ժողովուրդը ոչ վաղ անցյալում իրենց գլուխը տվեց պատին, պատն էլ գլխներին: Անիմաստ է փլտակների տակից անհույս ճիչ ու աղաղակ արձակելը, երբ տարածքում ոչ մեկը չկա:
![]()
![]()