ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը կներդնի հաջորդ շաբաթ. լրատվամիջոցներ

ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներդնել հաջորդ շաբաթ։

Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն դիվանագետների, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Սպասվում է, որ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը ներառելու է ռուսական նավթի ներկրման արգելք, ինչպես նաև ռուսական ավելի շատ բանկերի անջատում SWIFT համակարգից: Որոշ երկրներ էլ կոչ են անում նաև սահմանափակումներ մտցնել այլ ռուսական լրատվամիջոցների դեմ։

Աղբյուրը հայտնում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներկայացվել հաջորդ շաբաթ, որին կհաջորդի քննարկումը, իսկ այն կարող են ընդունել մինչև ուրբաթ։

Նշենք, որ ապրիլի սկզբին ԵՄ-ն հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ