![]()
Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ:
Այս մասին ԱԽ գրասենյակը:
Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմաոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը:
![]()