Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին «Թվիթեր»-ում տեղեկացրել է ԵԽ նախագահը:

«Հարավային Կովկասի կայուն, խաղաղ ու բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարներն ենք քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է Շառլ Միշելի գրառման մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ն երկխոսությանն աջակցելու հարցում հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ