Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից միակ ողջ մնացած 15-ամյա աղջիկը 3 ամիս է՝ շարունակում է մնալ անգիտակից վիճակում

Փետրվարի 20-ին Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 15-ամյա աղջիկ երեխան 3 ամիս է՝ շարունակում է մնալ անգիտակից վիճակում:

Այս մասին «Հայկական Ժամանակին» փոխանցեցին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից:

«Անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառական սարքին»,- հայտնեցին ԲԿ-ից:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում ողբերգական վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով նույն ընտանիքի 4 անդամը և նրանց մեկ ազգականը տեղում մահացել էին, իսկ ընտանիքի 15-ամյա աղջիկը՝ ծանր վիճակով հոսպիտալացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ