![]()
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դաշնակ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերը հարցնում է,թե ինչու՞ մենք ծանր պարտություն կրեցինք հարավում,որի պատասխանատուներից էր նաև նրա գեներալ եղբայրը։
Ի՞նչ պատասխանի,որ լավ լինի։
Ասում է,թե իրենց տանը ընդունված չէ գործերից խոսել։
Այ Գեղամ,բա չասես,այ ախպեր,էս ո՞նց եղավ։
Բա որտեղ նստում-ելնում եք պատվիրված պարտության մասին եք խոսում,դավաճանության ու հող տալու մասին եք խոսում,Արցախը հանձնելու ու Հայաստանի թուրքացման մասին եք գոռում-գոչում;
Մեղավոր եք ման գալիս ու նեղություն չես քաշում հարազատիցդ ճշմարտությունն իմանալ։
Դրա համար էլ քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտում եք»։
![]()
![]()