«Եկել եմ այստեղից հայտարարելու, որ դուրս ենք գալիս փողոցային պայքարի». Իշխան Սաղաթելյան

«Մենք մեր թիմով, ամբողջ ռեսուրսով ու աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի»:

Այս մասին ֆեյսբսուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության»,- նշել է Սաղաթելյանը:

Ներկայացնելով իրենց առաջիկա ծրագրերը՝ նա հայտնել է՝ ապրիլի 25-ից սկսած՝ ՀՀ մարզերից՝ 4 խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի Երևան, ինչից հետո ամեն օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ՝ քայլեր, գործողություններ, երթեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ