«Շատ դժվար կլինի ԵՄ-ում համաձայնության հասնել ՌԴ-ից նավթի էմբարգոյի սահմանման հարցում»․ Բորել

Եվրամիությունը դեռևս չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարումների նկատմամբ:

Այս մասին Եվրոպական Lena լրատվական պարբերականների դաշինքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շատ դժվար կլինի ԵՄ-ում համաձայնության հասնել ռուսական նավթի վրա էմբարգոյի կամ մաքսատուրքերի բարձրացման հարցում, քանի որ մասնակից որոշ երկրներ արդեն հայտարարել են, որ վետո կդնեն ցանկացած կոլեկտիվ որոշման վրա»,-նշել է Բորելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ