«ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ոչ թե Ղարաբաղի խնդիրը լուծելու, այլ ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար». Ալիև

Ադրբեջանի կառավարության կազմակերպած Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարն այս տարի անցկացվում է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ համաժողովին ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը, ով, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, ասել է հետևյալը.

«Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ.:

Եթե ​​հիմա նայեք խմբի առաջարկների պատմությանը, ապա ևս մեկ անգամ կտեսնեք, որ այն չի ստեղծվել այս խնդիրը լուծելու համար (ղարաբաղյան հակամարտության կարգավորում):

Այն (խումբը) ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ