Հրազդանում Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի։

Այս մասին իր էջում հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Դեմիրճյանը։

«Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ, հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»,-գրել է օգտատերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ