![]()
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը «Կապույտ գրքի» դիվանագիտական ամենամյա զեկույցում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը «ապoրինի oկnւպացված» է անվանել։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին զեկույցը ներկայացրել է կառավարությանը ապրիլի 22-ի նիստում, հաղորդում է ճապոնական գործակալությունը։
Զեկույցում ներառված է այն ձևակերպումը, որ Կուրիլների հարավային մասը հանդիսանում է «Ճապոնիայի նախնիների տարածքները, որոնք ներկայումս անoրինական կերպով oկnւպացված են Ռուսաստանի կողմից»։ Կապույտ գրքի զեկույցում այս արտահայտությունը չի օգտագործվել դեռևս 2011 թվականից։ Փաստաթղթի պաշտոնական հրապարակումը սպասվում է առաջիկա օրերին։
Բացի այդ, փաստաթղթում ներառվել է նաև այն արտահայտությունը, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռшզմական գործողությունը «մարտահրավեր է միջազգային կարգի հիմքերին, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և ուժի կիրառման արգելքը»:
Ճապոնիայի ԱԳՆ-ն դшտապարտել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և նշել, որ այս ֆոնին դժվար է խոսել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հեռանկարների մասին։ Գործակալության զեկույցում նշվում է, որ «հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են, սակայն ներկայումս դրանք шնoրինական կերպով oկnւպացված են Ռուսաստանի կողմից»։
![]()