«Կպատժենք , պատկերացրեք թե ինչ կլինի ձեր հետ».ԱՄՆ-ը շատ կոշտ uպառնացել է Չինաստանին

«Վաշինգտոնը նշաններ է տեսնում , որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը աջակցում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, փոխանցում է ամերիկյան լրատվամիջոցները։

Շերմանի խոսքով, այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղիղ զրուցել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ , ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը ՝ Յան Ցզեչի հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։

«Ես ինքս խոսել եմ մեկից ավելի չինացի պաշտոնյայի հետ: Մենք ուղղակիորեն ասում ենք նրանց , որ դուք շատ լավ տեսնում եք թե ինչ ենք մենք արել պատժամիջոցների միջոցով Ռուսաստանին , սա պետք է նրանց պատկերացում տա, թե ինչ կարող ենք անել մենք նրանց հետ , եթե Չինաստանն իսկապես նյութական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին։

Չինաստանն արդեն անում է այնպիսի բաներ, որոնք չեն բարելավում իրավիճակը: Պեկինը ձգտում է խաթարել հենց այն համակարգը, որից շահել է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ