Եզդիական «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 12:20-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ակնալիճ գյուղի «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի 63-ամյա Շիրին Ս-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ շտապօգնության ժամանումը, նա հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ