![]()
Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:
Պաշտոնյան ծաղկեպսակ է տեղադրել անհայտ զինվորի հուշարձանին՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով. ՛՛Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները միմյանց կապված են նաև երկու ցեղասպանություններով` Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտիկ և փոքրասիական հույների ցեղասպանությամբ՛՛
![]()