Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. Նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուները հեռուստաբանավեճ են ունեցել

Ֆրանսիայում կիրակի տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուները հեռուստաբանավեճ են ունեցել։ Մակրոնի մրցակից, Ազգային միավորում աջ պոպուլիստական կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենն առաջիկա հինգ տարիների իր գլխավոր առաքելությունն է համարել ֆրանսիացիներին իրենց գումարները վերադարձնելը։

Նա խոստացել է վերացնել էլեկտրաէներգիայի և վառելանյութերի համար գործող ԱԱՀ-ն։ Բուռն քննարկումների առիթ են դարձել ընդդիմախոսների մոտեցումները Ռուսաստանի հարցում։

«Ռուսաստանի մասին խոսելիս դուք կարծես խոսում եք ձեր անձնական բանկիրի մասին»,- նշել է Մակրոնն՝ ակնարկելով Լը Պենի կառավարության՝ ռուսական բանկից վերցված վարկը, որը Ֆրանսիան դեռ մարում է։ Նշենք, որ Լը Պենը Պուտինի երբեմնի մոլի երկրպագուն է։

Լը Պենը կողմ է արտահայտվել Ուկրաինային աջակցելու՝ ընդդիմախոսի վարած քաղաքականությանն ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին՝ բացառությամբ ռուսական գազի և նավթի ներմուծման արգելքի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ