![]()
Երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդարանական ընդդիմությունը ենթարկվեց ֆիասկոյի։ Գործող խորհրդարանական ընդդիմության կոչերին մարդ չի հավաքվում, դա խայտառակություն է։ Վերջին շանսը մնում է միայն փրկել ընդդիմության ինստիտուտը և դա մանդատների վայր դնելն է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։
![]()