«Ջահերով երթն այլևս քաղաքականացված է և նախաձեռնողների կողմից օգտագործվելու է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադառնալով Հայաստան դաշիքի տարածած հայտարարության մասնավորապես գրել է․

Նախ ներքաղաքական կեղտոտ նպատակների համար օգտագործեցին Եռաբլուրը՝ վարչապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք կազմակերպեցին, հիմա էլ նույն նպատակների համար օգտագործում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրը:

Հայաստան դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «ջահերով երթին մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը ՈՉ-ի խորհրդանիշը»։

Եվ հենց սա է պատճառը, որ դեռևս օրեր առաջ սոցիալական ցանցերում գովազդով կոչ էին անում հանրությանը միանալ ջահերով երթին։
Այն, որ ընդդիմությանը չի հաջողվում հանրային մեծ աջակցություն ստանալ, դա դեռ չի նշանակում, որ պետք է անցնեն կարմիր գծերը՝ ներքաղաքական կեղտոտ նպատակների համար օգտագործելով անգամ Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը։

Եվ եթե ներկայիս իշխանությունը 2018 թվականի հեղափոխության օրերին ապրլի 24-ին դադարեցրեց բոլոր տեսակի բողոքի ակցիաները, ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, ապա ներկայիս ընդդիմությունը ամեն հարմար առիթ օգտագործում է մարդ հավաքելու, գլխաքանակ ապահովելու համար, քանզի վերջիններիս համար արդարացված են իշխանությանը հասնելու համար բոլոր նպատակները։

Ի գիտություն բոլորին, ջահերով երթն այլևս քաղաքականացված է և նախաձեռնողների կողմից օգտագործվելու է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ