![]()
Ըստ իրանական աղբյուրների՝ որոշվել է Թավրիզում ստեղծել հայկական թանգարան։
Հայտարարության մեջ նշվել է, որ Թավրիզը Իրանի՝ հայերով բնակեցված քաղաքներից է, որոնց մեծ մասը համարվում են արվեստագետներ և շատ լավ հարաբերություններ ունեն Իրանի կառավարության հետ՝ սկսած Սեֆյանների ժամանակաշրջանից։
Այսօր Թավրիզում մեծ հայկական համայնք կա։ Քաղաքում գործում է «Արարատ» հայկական կրթական, մշակութային, մարզական և կրոնական կենտրոնը, որի տարածքում հայերն իրենց զգում են ինչպես իրենց հայրենիքում։
Իրանը այս տեղեկատվությունը տարածեց, Շուշիում ադրբեջանցիների կողմց անկացվող այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարի մասին հայտարարությունից հետո։
Նշենք , որ Բաքվի իշխանությունը նախատեսում են հակահայկական և հակաիրանական համաժողով անցկացնել Շուշի քաղաքում։ Ըստ հրապարակված լուրերի՝ Շուշիում նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարը։
![]()