![]()
Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած համաժողովում խոսել է 1915 թվականի իրադարձությունների մասին:
Ալթունը անհիմն հայտարարություններ է արել , մասնավորապես 1915 թվականի իրադարձությունները հերքել է , որպես ցեղասպանություն՝ հավելելով , որ թուրքերի և հայերի դարավոր խաղաղ գոյակցությունն ու ընդհանուր պատմությունը մնում է պատմության մեջ «եզակի» բան։
«Թուրքերի և հայերի համակեցության ընդհանուր պատմությունը չպետք է քաղաքականացվի : 1915 թվականի իրադարձությունները՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Առաջին համաշխարհային պատերшզմի ժամանակ խեղшթյnւրվել են», – ասել է Ֆահրեթթին Ալթունը:
Ալթունը նաև նշել է , որ երկու ժողովուրդները պատմության ընթացքում միասին կիuել են ուրախության և ցավի շրջաններ: Սակայն Էրդողանի օգնականը մոռանում է մի շատ կարևոր փաստ , որ հայերին ցավ պատճառել են հենց իրենք ՝ թուրքերը:
«Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ մեր ընդհանուր պատմությունը քաղաքականացվի թշնամական և կեղտոտ քաղաքական նկրտումների համար: Արևմտյան շատ երկրներ փորձում են օգտագործել 1915թ. սեփական ներքին և արտաքին շահերի համար։» , – ասել Ալթունը:
![]()