![]()
Թուրքական մամուլում ուշագրավ հրապարակում է հայտնվել Օսմանյան կայսրության ամենարյnւնшրբու, հայшտյաց սուլթաններից մեկի՝ Աբդուլհամիդ 2-րդի մասին: Ինչպես հայտնի է, նա Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթանն էր:
Թուրքական լրատվամիջոցները գրում են , որ Աբդուլհամիդ 2-րդ սուլթանին պատկանող ադամանդը տասնյակ տարիներ անց հայտնվել է հայտնի բրիտանացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի որդու պսակադրության ժամանակ:
Ըստ կայքի պնդման՝ դա հենց նույն զարդն է, որն անհետացել էր Աբդուլհամիդ երկրորդի գահընկեց լինելու ժամանակ: Տասնյակ տարիներ անց այն հայտնվել է Բեքհեմի որդու կնոջ մոր մոտ, ով հենց հարսանիքի ժամանակ կրել էր զարդը: Այս ամենը հայտնվել է լրագրողների ուշադրության կնետրոնում:
Թուրք պրոֆեսորներից ոմանք, պնդում են, որ հենց գահընկեց լինելու ժամանակ անդամանդը վերցվել է բրիտանացիների կողմից և տեղափոխվել Մեծ Բրիտանիա:
Նշվում է, որ Աբդուլհամիդ երկրորդը մշտապես հետաքրքրվել է զարդերով և ուսումնասիրել նախկինսուլթանների նմանատիպ զարդերով:
Հիշեցնենք, որ Աբդուլհամիդի բազմաթիվ պալատներ, զարդեր պատրաստվել են հայ ճարտարապետների ու ոսկերիչների կողմից:
Ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էին նմանատիպ հրապարակումներ:
Մասնավորապես Էքրեմ Բուղրա Էքինջին, իր սյունակում անդրադարձ էր արել Աբդուլ Համիդի ընտանիքի հետագա ճակատագրին, ներկայացնելով նաև սուլթանի ավագ որդու կյանքի մայրամուտին օգնության ձեռք մեկնած հայ մարդու դրվագը, որը բшխտnրnշիչ դեր է ունենում նրա համար։
Եվ այդպես, Սիրիայից Բեյրութ տեղափոխվելուց հետո Աբդուլհամիդ 2-րդ սուլթանի որդին մեծ զրկшնքներ է կրում՝ նույնիսկ չկարողանալով վճարել տան վարձը։ Տան սեփականատարը լինելով հայ, մինչև նրա կյանքի վերջ՝ 1937թ․ չի վերցնում տան վարձի գումարը։ Լրագրողը, սակայն չի մանրամասնում բեյրութաբնակ հայի անունը։
Նշենք, որ նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, Սելիմ էֆենդիի հոր՝ Աբդուլ Համիդ 2-րդի օրոք Օսմանյան Թուրքիայում կnտnրվել է շուրջ 300 հազար հայ։
Իսկ ավելի վաղ էլ թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ էր կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։
![]()
![]()
![]()