![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է չեղարկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը: «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել։ Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք. մենք միշտ պետք է միշտ մտածենք, բայց այս դեպքում առավել ևս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,- ասել է Պուտինը՝ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, նա հրահանգել է արգելափակել արդյունաբերական գոտին այնպես, որ «անգամ ճանճը չկարողանա անցնել»:
Շոյգուն հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինվորական։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
![]()