Արտավազ գյուղի տներից մեկում փրկարարները նկուղից 40 տոննա ջուր են հեռացրել

Ապրիլի 20-ին՝ ժամը 10։05-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը ջրալցվել է (ձնհալի հետևանքով):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 40 տ ջուր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ