«Արփի լիճ» ազգային պարկ»-ում մեկնարկել են մաքրման աշխատանքները

Ձյան հալվելուն պես Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սկսել են ազգային պարկի հարակից տարածքների մաքրման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Այսօր մաքրություն է իրականացվել Շաղիկ բնակավայրից մինչև Բերդաշեն բնակավայր տանող մոտ 20 կմ երկարությամբ ճանապարհահատվածի երկու կողմերում:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ