![]()
Ապրիլի 20-ին, ժամը 10։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը ձնհալի հետևանքով ջրալցվել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 40 տ ջուր:
![]()